Թուրքական բանկերի հետ խնդիրներ կան․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական ֆինանսական հարաբերություններին։
Խոսելով Ռուսաստանից Թուրքիա բանկային փոխանցումների վերաբերյալ՝ Պեսկովը նշել է, որ իրականում որոշ խնդիրներ կան և իրավիճակից ելք գտնելու համար աշխատանքային խմբերի մակարդակով անընդհատ իրականացվում են շփումներ։
Նշվում է, որ այս շրջանում թուրքական բանկերը ինտեսնիվ կապի մեջ են զբոսաշրջության ոլորտի հետ, որպեսզի ռուս զբոսաշրջիկներն ամռանը Թուրքիայում խնդիրներ չունենան հանգստի հետ կապված վճարումների հարցում։
Անդրադառնալով նաև ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ Պեսկովը նշել է, որ հանդիպման օրը դեռևս որոշված չէ։
Կարծիքներ