Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն»

Նոր մանրամասներ Ապարանի դեպքերից․ «Էս մարդիկ Ապարանում պիտի չապրեն»

Մեր պահանջը այն է, որ տեղի ունենա արդար դատավարություն, իսկ արյունահեղություն կատարողները պիտի Ապարան չմտնեն, չապրեն, որ մենք հանգիստ ապրենք, ապարանցին հանգիսիստ ապրի։ Էդ ի՞նչ խոսակցություն է եղել, թե դեպքի մեջ մեկ հոգի է եղել, մեկ հոգի հաստատ չի եղել, որովհետև մի հոգին ուզի էլ, մենակով չի կարա տենց բան անի։ Այս մասնին քիչ առաջ Ապարանում տեղի մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամ Միքայելյանը՝  օրերս Ապարանում սպանված Համիկ Միքայելյանի հորեղբայրը։

«Ոստիկանությունը էդ ո՞նց է աշխատում, որ 21-րդ դարում զինված խումբ  է մտնում Ապարան ու մարդ են սպանում։ Զինված եկել են ստեղ, 7-8 հոգու խփել են, որից 2-ը մահանում են, մեկի վիճակը հիմա շատ ծանր է, մյուսներն էլ հիվանդանոցն են։ Մեր մահանջը, որ Արագածոտնի փոխմարզպետը՝ Փարվանյան էգգարը, պատգամավորը, Փարվանյանի հորեղբոր տղեքը, իրանց ընտանիքներով պիտի ստեղ չապրեն»,- նշեց նա։

«Իրանք հաստատ պիտի դուրս գան Ապարանից, իրենք չեն կարող չգնալ։ Եթե չգնան, մտնեն մի հատ խանութ, որ հաց առնեն, էդ հացը հաստատ իրենց չեն տալու»,- նշեց ակցիայի մասնակիցներից մյուսը։