Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» հավաքի մասնակիցների հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

Հիշեցնենք, այս հավաքի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հարազատներն են։ Հավաքին մոտ 200 երիտասարդ է մասնակցում։