Ինչու էին կալանավորներին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխում «Վարդաշեն»

Ինչու էին կալանավորներին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխում «Վարդաշեն»

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին  տեղափոխում են «Վարդաշեն» ՔԿՀ, քանի որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։ 

Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ ՔԿՀ-ներում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի եղել․ «Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող, նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում, Դատախազությունը սկսում է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն։