Ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնց քյալեն կամ թափած է, կամ խթանիչների վրա են․ բժշկափորձագիտական հետաքննություն է պետք

Ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնց քյալեն կամ թափած է, կամ խթանիչների վրա են․ բժշկափորձագիտական հետաքննություն է պետք

Անձամբ եմ տեսել հայ ոստիկաններ, որոնք մսից են, արյունից են, այս հողի տղերք են։ Տեսել եմ սակայն նաև էշ կերած, էշ մեծացած ոստիկաններ այս գործողությունների ընթացքում։ Տեսել եմ այս ընթացքում աչքերից ներողություն թափող ոստիկաններ, տեսել եմ սակայն նաև ոչինչ չզիջող սրիկաների։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

«Տեսել եմ սրիկաների, որոնք ձեռք են բարձրացնում ժողովրդի վրա ու սադրում ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, այդ թվում և ինձ։ Ես որպես բժիշկ կարծում եմ, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների մի շարք ներկայացուցիչների հոգեբանական վիճակը չի համապատասխանում իրենց ծառայության բնութագրին։ Կամ իրենք տեղից թափած են, կամ սիմուլյատորների վրա են։ Ես կարծում եմ, որ պիտի պահանջել ոստիկանական զորքերի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչների բժշկափորձագիտական հետաքննություն։

Մեջները մարդիկ կան, որոնք ակնհայտ ծալապակաս են, ագրեսիվ են, գիշատիչ են։ Մի մասը կարող է, նորից եմ ասում, տեղից թափած են, իսկ մյուս մասը, չի բացառվում, խթանիչների վրա են։ Ես չեմ ասում՝ թմրամիջոցների ազդեցության տակ են, ասում եմ՝ խթանիչներ։ Ես այս ընթացքում երեք անգամ եմ բերման ենթարկվել, երեք անգամ էլ ես նրանց շարքերում տեսել եմ այդպիսի մարդկանց, որոնց աչքերը պարզապես թռնում են։ Նրանք գազանի պես հարձակվում են մարդկանց վրա, իսկ սա միանշանակ նորմալ մարդու բան չէ։ Նորից եմ ասում՝ կամ քյալեն թափած են, կամ խթանիչների վրա են»,- հավելեց նա։