Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27֊ը եւ իշխանությունը զավթվել է. Արամ Մանուկյան

Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27֊ը եւ իշխանությունը զավթվել է. Արամ Մանուկյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի հայցի քննությունը։

Արամ Մանուկյանը այսօրվա նիստին սկսեց խոսել հոկտեմբերի 27-ի մասին, որից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի կարծում, որ ներկայացված ապացույցները իրավական են և վերաբերում են այդ գործին։

Մանուկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27-ը և իշխանությունը զավթվել է։ Դատավոր Լիլիթ Սարգսյանը փորձեց ընդմիջում հայտարարել, սակայն փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ հայցվորի համար լավ փախուստի պատուհան է փորձում ապահովել։

Ի պատասխան դատավորն ասաց, որ ընդմիջում հայտարարելը սահմանված է համապատասխան կարգով, սակայն, այդուհանդերձ, ընդմիջում չհայտարարեց։ Իսկ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը լքեց նիստերի դահլիճը։

Նշենք, որ երկրորդ նախագահը ՀԱԿ փոխնախագահից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Խոսքը Քոչարյանի հասցեին արված այն հայտարարությունների մասին է, որոնք Մանուկյանն արել է 2019 թվականին լրատվականներից մեկի եթերում։