Ինքնակամ հրաժարական չի տա 

Ինքնակամ հրաժարական չի տա 

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը՝ իր երկրի բնակիչներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ կամավոր կերպով հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Նա նաեւ ասել է, որ պատրաստ է անցնելու իր դեմ սկսված իմփիչմենտի գործընթացի միջով։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ «Ես պատվով կանցնեմ իմփիչմենտի կամ հետաքննության գործընթացներով»,- ասել է նա։

Ավելի վաղ էլ հայտարարել էր, որ վստահում է իր՝ որպես նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցի առնչությամբ որոշման կայացմանը իշխող կուսակցությանը։ Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլի դեմ իմփիչմենտի քվեարկությունը լինելու է դեկտեմբերի 14-ին։