Թուրքական ապրանքների բոյկոտի աշխարհագրությունը ընդլայնվում է

Թուրքական ապրանքների բոյկոտի աշխարհագրությունը ընդլայնվում է

World Newspaper թերթի լրագրող Քերիմ Ուլքերը նշում է, որ Մերձավոր Արեւելքում երեք հիմնական առեւտրային կենտրոնների ցանցերի սեփականատերերից մեկն հանդիսացող Abdullah Al-Othaim Markets ընկերությունը հայտարարել է, որ քաղաքական պատճառներից ելնելով հրաժարվում է իր ենթակայության տակ գործող առեւտրի կենտրոններում թուրքական ապրանք վաճառել։ Ընկերությունը գրանցված է Սաուդյան Արաբիայում եւ ընկերության ղեկավարության մոտեցումը հասկանալի է, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիայի դեմ սկսած չհայտարարված առեւտրային պատերազմը։ Dünya Ekonomi-ն էլ լրացնում է, որ  Սաուդյան Արաբիայից, թուրքական ապրանքների բոյկոտին միացել են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն, Ալժիրը։ Ընկերությունը թուրքական ապրանք չի վաճառելու նաեւ Եգիպտոսում գտնվող իր առեւտրային կենտրոններում։ Սա նշանակում է, որ թուրքական ապրանքների բոյկոտը սկսում է իր աշխարհագրությունը ընդլայնել։ Ի դեպ, Հայաստանում նույնպես հայտարարված է թուրքական ապրանքների բոյկոտ։