Այ տա, Նիկոլ, դե տապոռդ վեկալ ու ոտ-ոտ իջի Երևանի քաղաքապետարան
Նիկոլ Փաշինյան, հիշում ես կացնային մոտեցումներդ ծառայողական մեքենաների նկատմամբ: Հաջորդ 2025 թվականի Երևան քաղաքի բյուջեով պլանավորվում է շուրջ 1 մլն դոլարի նոր ծառայողական մեքենաներ գնել: Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ըստ ՔՊ-ի՝ հունվարի 1-ից Երևանում մատուցվելու է «արժանապատիվ» տրանսպորտ, ուստի արդար կլինի, որ քաղաքապետը, փոխքաղաքապետերը, վարչական շրջանի ղեկավարները և նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերը հունվարից աշխատանքի ներկայանան միայն «արժանապատիվ» հասարակական տրանսպորտով։ Նիկոլ, այ տա Նիկոլ, դե տապոռդ վեկալ ու ոտ-ոտ իջի Երևանի քաղաքապետարան, կլիենտուրադ քեզ ա սպասում»,-ասել է նա:
Կարծիքներ