«Գազպրոմին» կպատժեն՝ սանկցիաները խախտելու համար․ հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարի տեղակալը

«Գազպրոմին» կպատժեն՝ սանկցիաները խախտելու համար․ հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարի տեղակալը

Միացյալ Նահանգները մտադիր է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը պատասխանատվության ենթարկել՝ ամերիկյան սանկցիաները խախտելու համար։ Այս առնչությամբ առաջիկայում համատեղ կաշխատեն ԱՄՆ Կոնգրեսն ու Ֆինանսների նախարարությունը՝ համապատասխան պատժիչ գործիքակազմ մշակելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարի տեղակալ Ադեվալե Ադեյեմոն։

ԱՄՆ-ում նման կեցվածք են որդեգրել այն բանից հետո, երբ ամերիկացի սենատորներից մեկը քննադատել էր իշխանություններին, որ հրաժարվում են «Հյուսիսային հոսք -2» գազամուղի օպերատոր ընկերության դեմ սանկցիաների կիրառումից։