Խաժակյանը՝ Հարթենյանի գործողությունների մասին

Խաժակյանը՝ Հարթենյանի գործողությունների մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը այս պահին ևս գտնվում է Եռաբլուրում, անդրադարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի գործողություններին, նաև մանդատը վայր դնելուն։

«Ես կարծում եմ, որ դա նվազագույն գործողությունն էր, ինչ պետք է աներ տվյալ ավագանու անդամը և «Իմ քայլը» խմբակցությունը, բայց մյուս կողմից այստեղ պատասխանատվությունը անհատականացնել պետք չէ, որովհետև դա մեկ անհատի խնդիր չէ, դա այն միջավայրն է, այն մթնոլորտն է, այն հռետորաբանությունն է, որը ձևավորվել է իշխող ուժի կողմից, և այս դեպքում երիտասարդը պարզապես փորձեց իր «ներդրումը» ունենալ գործում և չափն անցավ, բայց դա չի նշանակում, որ, ընդհանուր առմամբ, մթնոլորտը դրան չի նպաստել։ Իրականում մթնոլորտը դրան նպաստել է, իսկ սա շարունակել չի կարելի»,- ասաց Խաժակյանը։