Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է արձանագրվել

Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է արձանագրվել

Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է արձանագրվել։ Մահացածը 1953թ. ծնված հիվանդ է, որ տառապել է նաեւ ուղեկցող հիվանդությամբ՝ շաքարային դիաբետով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարության արտակարգ շտաբը:

Հաղորդագրության մեջ ասված է, որ օրվա ընթացքում վարակակիրների թվաքանակն ավելացել է 76-ով: Տարբեր բուժհաստատություններում բուժում են ստանում 665 կորոնավիրուսով հիվանդներ: Նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծանր,  31-ինը՝ միջին ծանրության: Սրանք պաշտոնական տվյալներ են: Համաճարակի իրական վտանգի մասին կարելի է եզրակացնել՝ նկատի ունենալով Իլհամ Ալիեւի կարգադրությունը, որով կառավարությանը շուրջ 15 միլիոն լրացուցիչ գումար է տրամադրվել՝ «յուրաքանչյուրը 200 մահճակալով  6 մոդուլային հիվանդանոցներ կառուցելու համար»- ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: