Արդյոք գաջեթներն ավելացնում են սրտի հիվանդություններ ունենալու հավանականությունը

Գիտնականները պարզել են, որ գաջեթների մշտական օգտագործումը կարող է ավելացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը։ Հետազոտությունները պարզել են, որ նույնիսկ եթե մարդը շաբաթական միայն մեկ զանգ է ստանում բջջային հեռախոսով, սակայն այն պահում է իր մոտ, դրանով ավելացնում է սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու ռիսկերը։
Դա մասնագետները բացատրում են մի քանի գործոններով։ Նախ, որ գաջեթների հաճախակի օգտագործումը հատկապես երեկոյան ժամերին կարող է խանգարել մարդու մոտ քնի բնականոն ռեժիմը, իսկ դա համարվում է վնասակար օրգանիզմի համար։ Բացի այդ, հաշվի են առնվում նաեւ գաջեթների արտանետած ճառագայթները, որոնք չի կարելի համարել մարդու առողջության համար օգտակար։ Դրանք կարող են բերել տարատեսակ բորբոքումների առաջացման։ Դրա համար էլ, ըստ գիտնականների, խորհուրդ է տրվում գաջեթների օգտագործման հետ կապված որոշակի սահմանափակում մտցնել եւ չչարաշահել՝ առողջական խնդիրների առաջացումից խուսափելու համար։
Կարծիքներ