Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան դեպքերը 758-ով աճել են

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան դեպքերը 758-ով աճել են

Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե՝ ամեն տարի նույն քանակի մահվան դեպքեր են գրանցվում՝ տարբեր հիվանդություններից եւ կորոնավիրուսի գոյությունը ոչնչով չի փոխել այս առումով վիճակագրությունը, մենք փորձեցինք ստանալ 2019 եւ 2020 թվականների երկու ամիսների համեմատական պատկերը։ 

Արդարադատության լրատվության վարչությունը մեզ տրամադրեց 2019 թվականի մայիս եւ հունիս ամիսների մահվան թվերը։ Ըստ այդմ, 2019 թվականի մայիսին Հանրապետությունում գրանցվել է 2285 մահվան դեպք, իսկ հունիսին՝ 1929։ 

2020 թվականի մայիսին գրանցվել է 2103, իսկ հունիսին՝ 2869 մահվան դեպք։ 

Եթե ընդհանրացնենք, ապա ստացվում է 2019 թվականի մայիս- հունիս ամիսներին մահերի թիվը կազմել է՝ 4214, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 4972։ Աճն, ինչպես տեսնում եք, էական է։ Մեզ ասացին նաեւ, որ էականորեն «երիտասարդացել» են մահվան դեպքերը, սակայն տարիքային կտրվածքով վիճակագրություն արդարադատության նախարարությունը չէր տնօրինում։