Բաբկինան կոմայում է, բայց նրա վիճակը գնահատվում է դրական 

Բաբկինան կոմայում է, բայց նրա վիճակը գնահատվում է դրական 

Հայտնի են դարձել Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի վերաբերյալ նոր մանրամասներ․ երգչուհին ունի ապաքինման լավ շանսեր։ Այս մասին հաղորդում է  «Газета.ru»-ն։ Լրատվամիջոցին, իր հերթին, այդ մասին հայտնել է հաղորդավար, բժիշկ Մյասինիկովը՝ նշելով, որ Բաբկինան հիվանդանոցում արհեստական կոմայի մեջ է, որպեսզի թոքերի  արհեստական օդափոխության սարքն ավելի արդյունավետ աշխատի։
«Պետք է հուսանք, որ նա շուտով կապաքինվի։ Նա ակտիվ է, առողջ,առանց ռիսկի ֆակտորի լուրջ ռիսկերի», - ասել է Մյասնիկովը։ Ավելի վաղ Նադեժդա Բաբկինայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վելորը հաղորդել էր, որ 70-ամյա երգչուհու մոտ եղել է կորանավիրուսի բացասական թեստ։ Հայտնի է, որ երգչուհու ինքնազգացողոթյունը վատացել էր ապրիլի մեկին՝ իր՝ Բրյուսովի խաչմերուկի վրա գտնվող բնակարանում։ Նույն օրը «Շտապ օգնությունը» նրան տեղափոխել էր հիվանդանոց։