Ալեքսանդր Սոբոլեւը հրավեր է ստացել ԱՊԼ-ից, սակայն չի կարողանում վիզա ձեւակերպել

Ալեքսանդր Սոբոլեւը հրավեր է ստացել ԱՊԼ-ից, սակայն չի կարողանում վիզա ձեւակերպել

Ռուսական Սամարա քաղաքի «Կրիլյա Սովետով» թիմի հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը առաջարկ է ստացել ԱՊԼ ակումբներից մեկից։ Այս մասին հայտնում է Sport24-ը։ Ֆուտբոլիստը, սակայն կանգնել է դժվարությունների առաջ, քանի որ չի կարողանում ստանալ աշխատանքային վիզա։ Բանն այն է, որ վիզայի ստացման համար անհրաժեշտ է, որ նա հանդես եկած լինի Ռուսաստանի հավաքականում, ինչը նրա մարզական կենսագրությունում չկա։