Հայաստանը Իրանի թշնամիներին տարածաշրջան է հրավիրել․ դուք գիտե՞ք՝ Իրանում ինչ է կատարվում

Հայաստանը Իրանի թշնամիներին տարածաշրջան է հրավիրել․ դուք գիտե՞ք՝ Իրանում ինչ է կատարվում

Պետք փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Իսկ իրականում կատարվում է այն , որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջան է հրավիրում աշխարհաքաղաքական մի միավորի կամ միավորների մի գումարածի, որը ակնհայտորեն ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում թշնամի է Հայաստանի Հանրապետության դե յուրե գործընկերոջը, դաշնակցին։ Այդ միավորը թշնամի է նաև Հայաստանի դե ֆակտո դաշնակցին՝ Իրանին։  

Այս մասին քիչ առաջ «Այսօրվա Հայաստանը․ ինչ ունենք ու ինչին պետք է հասնել» թեմայով հրավիրված քննարկմանը իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը ։ Հանդիպումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։ 

«Արևմտամետ, եվրոպամետ, ռուսամետ, հակառուս քննարկումներից փորձեք մի պահ դուրս եկեք ու հասկացեք՝ ինչ է կատարվում՝ տրամաբանորեն վերլուծելով ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ են ասում, ասում են՝ առաքելությունը գալիս է այստեղ, որովհետև Ադրբեջանը վտանգ է ներկայացնում, իսկ առաքելությունը պիտի ֆիքսի վտանգը։  Սա այն դեպքում, որ առաքելության մեջ ընդգրկված պետությունները արդեն 100 անգամից ավել, որ այո, Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը։

Սակայն սրա հետ միասին այդ պետությունները զուգահեռաբար մոտավորապես 4 անգամ նույն Ադրբեջանի հետ մեծացրել են նավթի ու գազի մատակարարումը։ Դուք հասկանու՞մ եք՝ հիմա իրանում ինչ է կատարվում։  Իրանը 150 հազար հոգի մարդ է հանում իր սահմանի բերան, որ հանկարծ Ադրբեջանը չհարվածի։ Այո, ինքը առաջինը իր շահերն է պաշտպանում, սակայն այդ շահերը փաստորեն համընկան մեր շահերի հետ։ Հիմա փաստացի մենք Իրանի սահմանի բերան ենք բերում այն պետության ներկայացուցիչներին, որոնք երկու օր առաջ ուղղակի սպառնում էին Իրանին։ Ընդամենը չորս օր առաջ են նոր պատժամիջոցներ մտցրել Իրանի դեմ։ Մարդիկ հստակ կանգում ու ասում են՝ հայեր, ձեր ողբ մնալը մեզ ձեռք է տալիս, իսկ մենք ի՞նչ ենք անում , դուք պատկերացնու՞մ եք՝ մենք ուր ենք հասել»,- հավելեց նա։