Էրդողանը կրկին խոսել է ռուսական սպառազինությունների մասին

Էրդողանը կրկին խոսել է ռուսական սպառազինությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից։ «Ես պարզորոշ ասացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մենք մտադիր չենք հրաժարվել Ս-400 համակարգերից, բայց եւ կարող ենք գնել «Պատրիոտ» համակարգեր, եթե ձեռնտու պայմաններ առաջարկվեն։ Մենք կցանկանայինք մեր ՀՕՊ պաշտպանությունը դարձնել ավելի բազմազան»,- TRT-ի փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահը։