Զագրեբի «Դինամոյի» մարզիչը դատապարտվել է 4․5 տարվա ազատազրկման

Զագրեբի «Դինամոյի» մարզիչը դատապարտվել է 4․5 տարվա ազատազրկման

Ինչպես գրում են խորվաթական մարզական լրատվամիջոցները, Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Զորան Մամիչը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: 

Մամիչը և նրա եղբայր Զդրավկոն հետաքննվում էին ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ասում են՝  եղբայրները ֆուտբոլային ակումբի բյուջեից հափշտակել են 17,3 միլիոն դոլար: Եղբայրները մեղադրվում էին նաև հարկերից խուսափելու մեջ, շրջանառվող լուրերի համաձայն եղբայրները մոտ 2 մլն ԱՄՆ դոլար հարկ պետք է վճարեին, ինչը չեն արել։

«Դինամոյի» գլխավոր մարզչի եղբայրը դատապարտվել է 6․5 տարվա ազատազրկամ։ Զորան Մամիչը արդեն թողել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։