Թուրքիան Բրյուսելում հանդիպում է խնդրել Հունաստանից

Թուրքիան Բրյուսելում հանդիպում է խնդրել Հունաստանից

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Թուրքիան Բրյուսելում հանդիպում է խնդրել Հունաստանից։ Չնայած այդ հանդիպում խնդրելու մասին չեն բարձրաձայնում, բայց արդեն որոշ վերլուծական և փորձագիտական շրջանակներ Անկարայից , պնդում են, որ հանդիպման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը։ Այսպիսով, հոկտեմբերի 22-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գործընկերային հանդիպման շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանաջիոտոպուլոսը հանդիպել են։ Իսկ հանդիպումը Հուլուսի Աքարը դրական է որակավորել։ Թուրքիայի նպատկան այն է, որ Հունաստանի և Ֆրանսիայի միջև կնքված ռազմական համագործակցությունը դադարեցվի, քանի որ, ըստ Թուրքիայի, երկու երկներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, և դա դեմ է ՆԱՏՕ-ի ձևաչափին։

Ռազմավարական գործընկերությունը հենց այսպես է լինում, երբ Թուրքիան ստիպված ուղիղ հանդիպում է խնդրում հակամարտող կողմի հետ, այլ ոչ թե իրեն միջնորդ կողմ համարողի․․․ Հիշեցնեմ նաև, որ Թուրքիան մի քանի անգամ մերժել էր Հունաստանի հետ ուղիղ հանդիպումները»։