Աստղագուշակ մարտի 1-ի համար

Աստղագուշակ մարտի 1-ի համար

ԽՈՅ 

Օրվա սկիզբը հանգիստ կլինի, հազիվ թե նշանավորվի խոշոր իրադարձություններով: Այս հատվածի համար լավ է լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ չծրագրեք, քանի որ դժվար կլինի տրամադրվելը: Մի փոքր սպասեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ինտուիցիան կհուշի, որ գործելու ժամանակն է:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Շատ Խոյերի անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Մարդը, որի մասին նախկինում համարյա ոչինչ չգիտեիք, կարող է գերել ձեր սիրտը:

ՑՈՒԼ 

Հագեցած օր է սպասվում: Այն հազիվ թե առանց անակնկալների անցնի: Որոշ Ցուլեր նոր գործեր ու հոգսեր կունենան: Չի բացառվում պետք լինի ուղղել ուրիշների սխալները, լուծել մյուսների մոտ առաջ եկած խնդիրները: Դա հեշտ չի տրվելու, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք:

Առաջատարի ձեր որակներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց գտնելը հեշտ կլինի: Դուք կարող եք ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատում են ուրիշների ծրագրերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Այդ հատվածում հուզական դաշտը լարված կլինի, շատ Երկվորյակների համար դժվար կլինի դրական տրամադրվածությունը պահպանելը: Ամենատպավորվողները կարող են դատարկ բաների պատճառով վշտանալ, վիրավորվել շրջապատողների նույնիսկ անմեղ նկատողություններից:

Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հատկապես լավը կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար. այդպես ավելի հեշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհետաքրքրեք զրուցակիցներին, կշահեք նրանց համակրանքը: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև մասնագիտական ոլորտում: Որոշ Խեցգետիններ կկարողանան գործերում իրական բեկման հասնել, լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

ԱՌՅՈՒԾ 

Օրվա սկիզբը անակնկալներ կբերի, և դրանցից ոչ բոլորը հաճելի կլինեն: Սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի, ուստի շատ անհանգստանալու կարիք չկա: Որոշ Առյուծներ պիտի չծրագրված ուղևորությունների մեկնեն: Դրանք կարող են ժամանակատար լինել, բայց հաջող կավարտվեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հատկապես լավը կլինի ուսման, ինչպես նաև ցանկացած գործի համար, որին կարելի է ստեղծագործաբար մոտենալ: Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա, հին կապերը վերականգնելու շանս կլինի:

ԿՈՒՅՍ 

Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, դրանց լուծման համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Սկզբում դա կստիպի հուզվել, բայց շատ շուտով դուք կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Հավանական են դրամական մուտքեր: Հնարավոր են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: 

Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում: Համատեղ գործողությունների մասին կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ չեն աջակցել կամ պարզապես ձեզ հետ իրենց զգոն են պահել: Կարող եք ղեկավարության հետ քննարկել ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը:

ԿՇԵՌՔ 

Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես այն Կշեռքների համար, որոնք ինչ-որ նոր բան կստանձնեն: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Հուսալի համախոհներ էլ միանգամից չեք գտնի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի կյանքի շատ ոլորտներում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԿԱՐԻՃ

Հասարակ լուծումներ մի փնտրեք: Սա այն օրերից է, երբ լավ գաղափարները մակերեսին դրված չեն լինի, իսկ նպատակներին լավ կլինի գնալ զարտուղի ճանապարհներով: Կարևոր գործեր ծրագրած Կարիճները պիտի համախոհներին և օգնականներին ուշադիր ընտրեն: Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, ինչպես նաև առաջարկներ, որոնց կուզենաք միանգամից համաձայնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Շատ Աղեղնավորների պետք կգա վերջերս ստացած փորձը. նշանի ներկայացուցիչները արագ կկողմնորոշվեն իրավիճակի մեջ, սխալներ չեն անի:

Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը նշանակալի գումարի մասին կարող է լինել: Օգտակար կլինի ֆինանսական հարցերի վրա կենտրոնանալը: Այստեղ լավ է ինտուիցիային ապավինեք, որի հուշումները ճշգրիտ ու ժամանակին կլինեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Աշխատեք անկախ ամեն ինչից պահպանել ինքնատիրապետումը: Դա կարող է բավական բարդ լինել, հատկապես օրվա սկզբին, երբ ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք կախված են ձեզանից:

Մի շտապեք աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների հետ կապված որոշումների հարցում: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու, գործողությունների ծրագիր կազմելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել:

ՋՐՀՈՍ 

Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հրաշալի կլինի լուրջ գործերի համար, թույլ կտա գլուխ հանել կարևոր ու բարդ հարցերից: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հավանական է ձեզ համար բարենպաստ ավարտ ունենան դատական վեճերը: Կարող եք նոր գործընկերներ փնտրել, նրանց հետ քննարկել համագործակցության պայմանները:

Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Սակայն բոլորին դուրեկան լուծում բավական արագ կգտնվի: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կհարթեք սուր անկյուններն ու ոչ ոքի չեք վիրավորի:

ՁԿՆԵՐ

Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ Ձկներ այդ հատվածում երկար սպասված լուրեր կստանան կամ առաջարկներ, որոնց կարելի է առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հեշտությամբ կտրվի ուսումը, կկարողանաք գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող հարցերից: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հագիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու համար: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, հատկապես եթե սիրելիի հետ ճամփա գնաք: