Քեզ քո սեփական ազգը չի վստահում, Ալիևը ո՞նց վստահի․․․

Քեզ քո սեփական ազգը չի վստահում, Ալիևը ո՞նց վստահի․․․

Հայ ժողովրդի պատմությունը վկայում է, որ մեր դարավոր թշնամին չի սիրել ու վստահել սեփական երկիրը ծախողներին։ Դավաճանել են սեփական  երկրին, ժողովրդին, կդավաճանեն նաև իրենց։ Հազարավոր փաստերի մեջբերում չանեմ։ Նրանք գիտեն, որ փոքրերը դավաճանում են վախից։ Արհամարհում, ստորացնում, ոչնչացնում  են նրանց, ով  իրենց ծառայություն է մատուցել։ Փաստը մեր առաջ է։ Մինչ Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում, թե Ադրբեջան ջան ինչ ուզեցիր՝ տվի, հիմա արի ու խաղաղության պայամանագիր կնքի, Ալիևը հայտարարում է՝ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Այստեղ մի փոքր շտկում անեմ՝ ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի նկատամաբ է վստահության մակարդակը հավասար զրոյի։ Ալիևը շատ լավ գիտե, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ և ինքն ու իր եղբայրն են վիզդրած պահում նրան, որպեսզի իրենց առաջ բացի Հայաստանի դռները։ Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը հայտարարել է․ 

«Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում»։ Տեսեք՝ ինչ խոսք է ասում՝ սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել։ Սա ի՞նչ է նշանակում։ Երկիրը սկուտեղի վրա հանձնողին ոչ մեկը չի կարող վստահել։ Քեզ քո սեփական ազգը չի վստահում, Ալիևը ո՞նց վստահի։ Նորանոր պահանջներ է դնելու՝ «դախազ»։ Վերջում հարևան եղբոր հետ վարվելու են այնպես, ինչպես վարվել են նրանց հետ, ովքեր, մեղմ ասած, սեփական երկրի, ժողովրդի դեմ են դուրս եկել։