Բերդ, նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում

Բերդ, նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում տեղում է ձյուն: Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: