Հայերը Հալեպում մարդասիրական ականազերծում են իրականացնում

Հայերը Հալեպում մարդասիրական ականազերծում են իրականացնում

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը, հայ ինժեներները Սիրիայի հյուսիում՝ Հալեպ նահանգում, տեղի բնակչության խնդրանքով  գյուղական տարածքի  հանդերի ականազերծում են իրականացնում։

Հայ մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում։

Տեղաբնակների խնդրանքով մենք եկել ենք այստեղ, որպեսզի ականազերծենք այն դաշտերը, որոնք ականապատվել են գրոհայինների կողմից: Մեր աշխատանքներից հետո խաղաղ բնակչությունը կարող է զբաղվել իր խաղաղ գործունեությամբ՝ անասուն արածացնել եւ ցանել այս դաշտերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է  Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Գաբուլյանը։