Մենք կործանարար խաղաղության մեջ մտանք․ Վազգեն Մանուկյան

Մենք կործանարար խաղաղության մեջ մտանք․ Վազգեն Մանուկյան

Վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Վանաձորում էր, որտեղ Գյումրիի նման էքցեսներ չեղան։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ։

Վազգեն Մանուկյանն իր խոսքը սկսեց ավելի «հեռվից»  ասելով․

«Ինչը համարենք ապացուցված։ Ապացուցված՝ արտասահմանյան  պաշտոնյաների հայտարարություններից, ապացուցված՝ այն մարդկանցից, ովքեր մասնակցել են պատերազմին։ Առաջին․ պատերազմը կարելի էր կանխել։ Երկորդը, որն ապացուցված է․ եթե պատերազմին մեր բանակը պատրաստ լիներ, այդ ամուր դիրքերը կկարողանայինք պահել։ Նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգուկանոն լիներ, մենք այդ կորուստները չէինք ունենա։ Ի սկզբանե, երբ վատ վիճակում էր գտնվում, պատերազմը հնարավոր էր և պետք էր կանգնեցնել, առաջարկություններ եղել են, և կարող էինք կանգնեցնել ավելի շուտ, ավելի քիչ կորուստներով։ Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք։ Դավաճանության, թե հիմարության պատճառով, առանձին հարց է»։

Վազգեն Մանուկյանն ասում է, որ իր կարծիքով՝ անգամ այդ վիճակում նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ։ «Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի բանակցություն, առևտուր չի արել այդ փաստաթուղթը լավացնելու»,-ասաց Մանուկյանը։ Ավելին՝ մանրամասն հետևելով ռազմական գործողություններին, Ալիևի հայտարություններն, ադրբեջանական պաշտոնական ու ոչ պաշտոնական լրահոսին, Մանուկյանը մի բան կարող է պնդել․ «Որ ամսի 8-9-ի կողմերը ադրբեջանական բանակն ինքն էլ դադարի պահանջ ուներ։ Զենք, զինամթերք, զինվորներ՝ շատ էին, բայց իրենց մոտ էլ կար բավականին մեծ հոգնածություն, և չնայած հաղթանակներին՝ ներքին դժգոհություն Ադրբեջանի ներսում։ Այսինքն՝ դա այն վիճակն էր, որ մենք կարող էինք լուրջ առևտուր անել, և շատ նվաստացուցիչ կետեր այդ եռակողմ հայտարարության մեջ չէին լինի»,-մեկնաբանեց Վազգեն Մանուկյանը։ Խոսելով զոհերի մասին՝ նա ասաց՝ մենք պարտության վրա ավելի շատ կորցրեցինք, քան հաղթանակի համար։

«Ունենք հարյուրավոր գերիներ Ադրբեջանում։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում՝ գերին լինել Ադրբեջանում, սարսափում եմ նրանց մի մասի համար։ Մենք կորցրել ենք մեր բանակը, մեր բանակը ջարդված է։ Միլարդ դոլարից ավելի զենք-զինամթերք, ունենք տնտեսական հսկայական կորուստներ»,-ասաց ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Տնտեսական կորուստները՝ 15 խոշոր հանք, 100 մեգավատ էլեկտրահոսանք,1000 հեկտար վարելահող, և այլն։

Պատասխանելով այն հարցադրումներին, թե լավ, պատերազմը վերջացել է, փորձենք առաջ շարժվել, Մանուկյանն ասաց՝ բայց խաղաղությունից հետո էլ պարտությունը շարունակվում է։
Պարտություն համար 1․ Ասվել էր, որ Քելբաջարը և Լաչինը հանձնում ենք, իսկ մնացած տեղերում հանձնում ենք այնտեղից, որտեղ մեր զորքը կանգնած է։ Զանգեզուրում, ըստ Մանուկյանի մեր զորքը կլիոմետրերով առաջ էր կանգնած, Փաշինյանի հրամանով զորքը հետ է կանգնել։
Եթե կարճ՝ Հայաստանը շարունակում է փոքրանալ ու սեղմվել նաև խաղաղության ժամանակ։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց այն, ինչ երեկ Գյումրիում՝ «Համախմբվելու ենք, գնալու ենք առաջ այս չարիքի հեռացման ճանապարհին։ Ուրիշ այլընտրանք չկա» ։
Իշխան Սաղաթելյանը կրկին բացատրեց, թ ե ինչու է Վադզգեն Մանուկյանը «17-ի» վարչապետի ժամանակավոր թեկնածուն՝ փորձառություն և պատրաստակամություն, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու և այդ ընտրություններում ապահովելու է ազատ, արդար, հավասար, թափանցիկ պայմաններ բոլոր մասնակցող ուժերի համար։