Առաջարկել են ներառել «Շենգենյան գոտու» մեջ

Առաջարկել են ներառել «Շենգենյան գոտու» մեջ

Եվրոպայի Միության Խորհուրդը հաջորդ շաբաթ Եվրախորհրդարան կներկայացնի առաջարկություն՝ Խորվաթիան «Շենգենյան գոտու» մեջ ներառման մասին։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Վերջինս հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանն օպերատիվորեն կքվեարկի այս հարցի առնչությամբ, որպեսզի արդեն աշնանը, երբ ԵՄ Խորհրդում կնախագահի Չեխիան, որոշումը վերջնականորեն կայացված լինի։ Եթե ամեն բան ընթանա բնականոն ընթացքով, ապա արդեն 23 թվականի հունվարի մեկից Խորվաթիան կարող է մաս կազմել Շենգենյան գոտու։