Թեհրանը պատրաստ է բանակցել Սիրիայում իշխանությունը զավթած խմբավորման հետ
Իրանն ուղիղ կապ է հաստատել իշխանությունը զավթած սիրիական զինված ընդդիմության հետ եւ պատրաստ է բանակցել նրանց հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Իրանը բաց է սիրիական նոր ղեկավարության հետ ուղիղ երկխոսության համար՝ կանխելու համար երկկողմ հարաբերությունների հնարավոր թշնամացումը»,- ասված է հաղորդման մեջ։
Հիշեցնենք, որ Սիրիայում զինված ընդդիմությունը զավթել է իշխանությունը։ Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը հեռացվել է իշխանությունից։ Ասադն ընտանիքի հետ ապաստանել է Մոսկվայում։
Կարծիքներ