Հանրահավաք է լինելու՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի

Հանրահավաք է լինելու՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատող ընդդիմադիր կուսակցությունները որոշել են հանրահավաք կազմակերպել։

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որը ղեկավարում է Արման Բաբաջանյանը, մի քանի օր է հանդիպումներ է ունենում կուսակցության իր ակտիվի հետ, ցուցակագրում և տեղեկացնում, որ գալիք շաբաթ հանրահավաք են կազմակերպելու։

Մեզ հայտնի դարձավ նաև այն, որ Արման Բաբաջանյանը նեղ շրջանակներում ասել է, որ հանրահավաքը ի պաշտպանություն գործող վարչապետի է լինելու։

Երեկ, Շիրակի մարզում, Արման Բաբաջանյանը հանդիպելով իր կուսակիցների հետ, ասել է, որ հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի լինելու է հանրահավաքը, հանրահավաքին մասնակցելու են նաև այլ կուսակցություններ, այդ թվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։