Նոր մանրամասներ Բեյրութում որոտացած պայթյունից. կան զոհեր

Նոր մանրամասներ Բեյրութում որոտացած պայթյունից. կան զոհեր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում որոտացած ուժգին պայթյունից առնվազն 10 մարդ մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ BBC-ն էլ հայտնում է, որ պայթյունը որոտացել է նավահանգստում։ Պայթյունից հետո ձեւավորվել է սնկանման ամպ։ Ըստ հաղորդումների, պայթյունը որոտացել է անգլիալեզու Daily Star թերթի խմբագրության մոտ։ Որոշ հաղորդումների համաձայն, երկրորդ պայթյունը որոտացել է Հարիրիի նախկին նստավայրի մոտ։ LBC հեռուստաընկերության եթերում Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը, ով հանդիսանում է «Հըզբոլլահի» ներկայացուցիչը կառավարության կազմում, հայտարարել է, որ տուժածների թիվը չափազանց շատ է։ Շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնցից մեկի համաձայն, պայթյունը կազմակերպել է Իսրայելը։ Իսրայելական N12 հեռուստաընկերության եթերում Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին հայտարարել է, որ իր երկիրը որեւէ կապ չունի այդ պայթյունի հետ։