Դպրոցներում ահաբեկչության մասին տեղեկատվությունը կեղծ է․ Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում ահաբեկչության մասին տեղեկատվությունը կեղծ է․ Ժաննա Անդրեասյան

Տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերը Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին կեղծ են, դպրոցներում տարհանման կարիք չկա, իրավապահները տիրապետում են իրավիճակին: Այս մասին վստահեցրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Մենք վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում: Կարծում եմ, որ ծնողներն ու մեր դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամ»-ի ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է»,-ասաց նախարարը: