5 Վտանգավոր խորհուրդ նորածնի ծնողներին 

5 Վտանգավոր խորհուրդ նորածնի ծնողներին 

Նորածնին պետք է բարուրել

Նախկինում համարվում էր, որ նորածիններին անհրաժեշտ է բարուրել, քանի որ բարուրը օգնում է ուղիղ դիրքում պահել երեխայի ոտքերը: Ըստ երևույթին կարծում էին, որ առանց դրա, ոսկորները ուղիղ չեն լինի,  բայց մանկաբույժները պնդում են. բարուրը ոչ միայն չի ուղղում երեխայի ոտքերը, այլև սպառնում է ազդրի զարգացման խախտումներով: Երեխաներին կարելի միայն փաթաթել, հանգստացնելու համար: Իսկ եթե երեխան լավ է քնում և անհանգիստ չի, առհասարակ հարկավոր չէ նրան փաթաթել:

Եթե տանը երեխա կա, ապա ինչքան հնարավոր է տաք պիտի լինի

Իրականում ոչ: Բարձր ջերմաստիճանը երեխայի համար շատ վտանգավոր է: Մանկաբարձները խորհուրդ են տալիս մանկական սենյակում պահել 16-20°C ջերմաստիճանը: Տեսնելով այս ցուցանիշը ՝ ձեր երեխայի տատիկը, ամենայն հավանականությամբ կհամարի, որ դուք սառեցնում են երեխային, բայց, ըստ բժիշկների, այս ջերմաստիճանը նպաստում է երեխայի քնին: Բացի այդ, հով սենյակում քթի լորձաթաղանթը չի չորանում, և երեխան ավելի լավ է շնչում է:

Երեխայի անկողնում անպայման պետք է բարձ և ներքնակ լինի։

Նախկինում երեխայի մահճակալը նույն տեսքն ուներ ինչ մեծինը. փայտե օրորոցում միշտ լինում էր փոքրիկ բարձ և փոքրիկ վերմակ:

Այնուամենայնիվ, մանկաբույժները պնդում են, որ երեխայի մահճակալում ոչինչ չպետք է լինի, բացի ներքնակից և սավանից `բարձերը, ծածկոցները, խաղալիքները ավելորդ են և վտանգավոր, քանի որ այս ամենը մեծացնում է պատահական ասֆիքսացիայի(շնչահեղձության) հավանականությունը: Եթե ​​սենյակը չափազանց ցուրտ է, ապա ավելի լավ է երեխային տաք գիշերանոց հագցնել, քան ծածկել վերմակով:

Նորածինը պետք է փորի վրա քնի

Առաջին հայացքից խորհուրդը միանգամայն տրամաբանական է թվում. Երեխային դնել իր ստամոքսի վրա, որպեսզի գխտալու դեպքում նա չխեղդվի քնած ժամանակ: Սակայն բժիշկները կարծում են որ նորածիններին ստամոքսի վրա քնելն անգամ ավելի վտանգավոր է, քան մեջքի վրա, քանի որ այս դիրքում հնարավոր է շնչուղիների խցանում, ստամոքսի վրա քնելիս վտանգավոր ճնշում է առաջանում ստամոքսի և դիֆրագմայի վրա։ Փորի վրա քնելը կարող է նաև հանգեցնել գերտաքացմանը:Հետեւաբար, ավելի լավ է երեխային մեջքի վրա պառկացնել։

Ինչքան հնարավոր է շուտ հավելյալ ուտելիք տալ

Հաճախ երիտասարդ ծնողները ստիպված են լսել իրենց տարեց հարազատների պատմությունները այն մասին, թե ինչպես երեխային 3 ամսականից քերած ձվի դեղնուց է պետք տալ, իսկ 4 ամսից` մանկական շիլա: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս:

Երեխաները, ովքեր կերակրվում են կրծքով, հաստատ նման վաղ տարիքում մեծերի սննդի կարիք չունեն:Երեխային հավելյալ սնունդ է հարկավոր ոչ շուտ, քան 6 ամսական հասակում: