«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում 95 տոկոսով զբաղված է վերակենդանացման բաժանմունքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում 95 տոկոսով զբաղված է վերակենդանացման բաժանմունքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ գտնվում են ամենածանր հիվանդները, վերակենդանացման բաժանմունքը 95 տոկոսով զբաղված է, և 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքները։Հիշեցնենք, այն ապրիլի 2-ից վերապրոֆիլավորվել է  կորանավիրուսով հիվանդների բուժման համար։ Մինչ այսօր հիվանդանոցն ընդունել է մոտ կորոնավիրուսով մոտ 1470 պացիենտ, որոնցից 450 -ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր։ Նրանք կարիք ունեն վերակենդացման ծառայությունների, որն այս օրերին ամենասուղն է։ Վերջին օրերին էլ ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցով հանդես եկող և այս տվյալները հաղորդած Արման Հովակիմյանը բնակչությանը կոչ արեց պահպանել արդեն հայտնի կանոնները, որպեսզի համակարգը չկանգնի կոլապսի առաջ։