Դոնալդ Թրամփի փաստաբանը կարեւոր ինֆորմացիա է ստացել Ուկրաինա կատարած այցից հետո

Դոնալդ Թրամփի փաստաբանը կարեւոր ինֆորմացիա է ստացել Ուկրաինա կատարած այցից հետո

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին կարեւոր տեղեկություններ է հավաքել ու ստացել Թրամփի հակառակորդի մասին՝ Ուկրաինա եւ այլ երկրներ կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Ըստ հրապարակման, Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա Ջուլիանիին հարցրել է, թե ինչ տեղեկություններ է նա կարողացել հավաքել, եւ փաստաբանը պատասխանել է, թե շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ նախագահի համար պատրաստում է քսան էջանոց զեկույց։ Դրանք, հիմնականում եղել են կապված Բայդենի եւ այլ դեմոկրատ ամերիկացի պաշտոնյաների հետ, որոնք կարող են ապացուցել, որ վերջիններս կոռուպցիոն գործարքների մեջ են եղել ներառված։ Ջուլիանին այցելել է Կիպրոս, Լատվիա եւ Ուկրաինա։