Ուկրաինան եւ Թուրքիան պայմանավորվել են տուրիստական հոսքի վերականգնման համար

Ուկրաինան եւ Թուրքիան պայմանավորվել են տուրիստական հոսքի վերականգնման համար

Ուկրաինան եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել ավիահաղորդակցության վերականգնելու գործողություններ։ Այս մասին հայտնում է Корреспондент.net-ը, վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ տարածած հայտարարությունը։ Ավիահաղորդակցությունը վերականգնելու հետ կապված պրոցեդուրաների հարցով ուկրաինական կողմը ի դեմս ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարի, քննարկում է ունեցել թուրքական դեսպան Յաղմուր Գյուլդերի հետ։ Նշենք, որ Թուրքիան արդեն սահմանները բացել է 31 երկրի համար, որտեղից ակնկալում է տուրիստական հոսք։