Ասում ենք՝ ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ բանակ. Փաշինյան
![Ասում ենք՝ ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ բանակ. Փաշինյան](https://hraparak.am/uploads/images/2024/12/image_750x_674eba73ed879.jpg)
«Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ,անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ:
«Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, սա ճիշտ օրակարգ է, պետք է շարունակենք այս օրակագի իրագործումը, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ ինչքան ու ումից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Մենք այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք՝ ուժեղ ումից, ես հիմա չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, այսպես կոչված, թշնամի երկրներից ավելի ուժեղ բանակ ունենալ, իսկ եթե պարզվի, որ երեք, չորս, հինգ երկրի հետ է խնդիրը, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, ապա ումից ու ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք:Ազգ-նահատակ ու ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել մեկ այլ տրամաբանություն՝ պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն սեփական շահերին համապատասխան։ Այսինքն ՝ պետությունն ունի պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք ու գործում է միայն ու միան այդ տարածքի շահերին համապատասխան»,- ասել է նա:
Կարծիքներ