Արայիկ Հարությունյանի երեկն ու այսօրը. «Դեռ երեկ»

Արայիկ Հարությունյանի երեկն ու այսօրը. «Դեռ երեկ»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մոտեցումներն ու գաղափարները պաշտոնավարման 2 տարիների ընթացքում տրամագծորեն փոխվել են։ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում, լինելով դասախոս, պարբերաբար մասնակցում էր տարբեր ուսանողական շարժումների ու նախաձեռնությունների, այսօր, պարզապես չի էլ ուզում հանդիպել մի խումբ դիմորդների հետ, նրանց պիտակավորում է՝ կապելով տարբեր քաղքաքական գործիչների հետ։

Դեռ երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ և ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը պնդում էր, որ ուսանողներից շատ բան է կախված, նա ընդգծում էր, որ  մեկ ուսանողը կարող է փոխել ամեն ինչ, նախարարը խոսում էր կրթության հասանելիության մասին, պայքարում տարկետման իրավունքի համար, իսկ այսօր ասում է, որ կրթության ոլորտում վիճահարուց փոփոխությունները, որոնք նախարարը բարեփոխումներ է անվանում, իրականություն են դառնալու, անկախ դրաց շուրջ ստեղծված աղմուկից։

Մանրամասները՝ տեսանյութում