Զելենսկին ասել է, թե ինչու է նյարդայնանում Պուտինի հետ բանակցություններից առաջ

Զելենսկին ասել է, թե ինչու է նյարդայնանում Պուտինի հետ բանակցություններից առաջ

Նորմանդական քառյակի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու Փարիզում, նախատեսված է նաեւ առանձին հանդիպում անդամ երկրների ղեկավարների հետ, ներառյալ նաեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ուկրաինա» հեռուստաընկերության զրույցի ընթացքում նախագահ Զելենսկին հայտարարել է, որ մտավախություն ունի, բանակցությունները կարող են անարդյունք լինել, իսկ ինքը ամենից շատ հենց այդ անարդյունավետությունից է վախենում։

Նշենք, որ գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է նաեւ Պուտինի հանդիպումը կանցլեր Մերկելի եւ նախագահ Մակրոնի հետ։