«Չելսին» մտադիր է գնել «Ինտերի» կիսապաշտպանին

«Չելսին» մտադիր է գնել «Ինտերի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 19-ամյա իտալացի կիսապաշտպան Չեզարե Կազադեիին։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Evening Standard-ը։

Իտալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողի գործակալ Պաոլո Բուզարդոն է, որն այս շաբաթ Միլանում բանակցել է լոնդոնյան ակումբի ներկայացուցիչի հետ Չեզարե Կազադեիի տրանսֆերի հարցով։

«Ինտերը» ցանկանում է պայմանագրում ընդգրկել ֆուտբոլիստին վերադարձնելու իրավունք։