Սկանդալ Ադրբեջանում՝ COP29-ից առաջ

Սկանդալ Ադրբեջանում՝ COP29-ից առաջ

Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ համաժողովից մի քանի օր առաջ BBC-ին տեսագրություն է ստացել, որում համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի շուրջ հնարավոր գործարքները:

COP29 համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված պետական ​​նավթագազային ընկերությունում: Գաղտնի ձայնագրված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա քննարկում հնարավոր գործարքը մի տղամարդու հետ, ով ներկայանում է որպես ներդրող:

«Մենք ունենք գազային բազմաթիվ հանքավայրեր, որոնք պետք է շահագործվեն»,- տեսագրության մեջ նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

ՄԱԿ-ի կլիմայի համար պատասխանատու գերատեսչության նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանություն» են COP-ի ողջ գործունեությանը:

Սուլթանովը ոչ միայն COP29-ի գործադիր տնօրենն է, այլև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը։ Նա SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության խորհրդի անդամ է։