Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերաբերու՞մ է

Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերաբերու՞մ է

Մինչ բազմաթիվ առաջադեմ գործիչներ և իրավապաշտպան կազմակերպություններ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին ընդառաջ բարձրացնում են Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի բանտերում ապօրինաբար պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին վերնախավի և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը, նրանց հարցով հերթական ապօրինի որոշումն է կայացվել:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բինագադիի շրջանային դատարանը քննել է գլխավոր դատախազության քննչական բաժնի և Ադրբեջանի գլխավոր դատախազի միջնորդությունները՝ անցյալ տարվանից ապօրինաբար Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի և Դավիթ Իշխանյանի և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ խափանման միջոցը կալանքի տեսքով երկարացնելու մասին։ 

Նշվում է, որ «քրեական գործով, որի նախաքննությունը վարում է միասնական քննչական խումբը, որը բաղկացած է ուժային տարբեր գերատեսչությունների աշխատակիցներից, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով պատասխանատվության են ենթարկվել ԼՂ վարչակազմի 14 անդամներ»։

Պաշտոնապես չի հաղորդվում, արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցին: