Ովքեր են հանդես եկել Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությամբ

 Ովքեր են հանդես եկել Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությամբ

Քիչ առաջ տեղի է ունեցել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը։ Վարդանյանի պաշտպանը դատարան միջնորդություն ներկայացրեց ՀՅԴ-ական երիտասարդին կալանքից ազատելու վերաբերյալ, բայց այն մերժվեց։ Պաշտպանը երկու տարբերակ էր առաջարկում՝ Վարդանյանին կամ ազատ արձակել 3 մլն դրամ գրավով կամ պատգամավորների միջնորդությամբ։ Գերասիմ Վարդանյանի համար երաշխավորել էին Ազգային ժողովի պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը, Աշոտ Սիմոնյանն ու Արամ Վարդևանյանը։