Ավտոներկրողների միության անդամները կառավարության դիմաց ակցիա են անում

Ավտոներկրողների միության անդամները կառավարության դիմաց ակցիա են անում

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այս անգամ կառավարության շենքի մոտ են եկել Ավտոներկրողների միության անդամները։ Նրանց բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկակական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։ Միության անդամ Զոհրաբ Իգիթյանը լրագրողների հետ զրույցում մեջբերեց Մաքսային միության մասին պայմանագիրը, ըստ որի՝ միության անդամ երկրների ապրանքները ազատ շրջանառություն ունեն միության տարածքում։

«Մեր հայկական պետհամարանիշներով մեքենաները առգրավվում են։ Մեկ ամիս է՝ ինչ այդ ամենը տեղի է ունենում, և դրա արդյունքում այն մեքենաները, որոնք ներկրողներս բերել էինք և մաքսազերծել, մնալու են Հայաստանում կանգնած։ Սա շատ լուրջ խնդիր է, մենք մի ամիս է՝ բարձրաձայնում ենք այս մասին, բայց դեռ ոչ մի քայլ չկա»,- ասաց նա։