Ալիեւը որոշել է այս օրը հռչակել Աղդամի ազատագրման օր

Ալիեւը որոշել է այս օրը հռչակել Աղդամի ազատագրման օր

Բաքվին է հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները, որտեղ նշված են Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար հակատանկային եւ հակահրթիռային ականներ։ Ադրբեջանը քարտեզների ձեռք բերումը արդեն 
համարել է լուրջ հաղթանակ։ 

Ըստ ռազմական փորձագետների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է  մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է  հանձնել  քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա։
Ի դեպ, առանց Հայաստանի իշխանության փոխանցած քարտեզի, Ադրբեջանը դեռ երկար տարիներ չէր կարողանալու Աղդամում մարդ բնակեցնել:
Իսկ Ալիեւը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզի հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր։
Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց եւ շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին, ինչը, ի դեպ, շատերս էինք կանխատեսել։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից