Փորձում են ընդունել մի օրենք, որով կարող են շահագրգռել Սահմանադրական դատարանի դատավորներին

Փորձում են ընդունել մի օրենք, որով կարող են շահագրգռել Սահմանադրական դատարանի դատավորներին
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան

«Ի՞նչ է պատճառաբանում Առաջին ատյանի դատարանը, երբ չի քննում գրավի միջնորդությունը։ Պատճառաբանությունը այն է, որ Դավիթ Գրիգորյանը այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, որովհետև նրա գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից և եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի երրորդ կետից չբխող պատճառաբանություն է։ Հույս ունենք շուտով եվրոպական դատարանից լսել իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս ընթացքում Սահմանադրական դատարանի շուրջ են նորից զարգացումներ սկսվել, մինչև այդ էլ ուզում էին բիրտ ուժով ուզում էին մի շարք դատավորներից ազատվել։ Բայց այս պահին փորձում են առաջարկել  կոմպրոմիսային տարբերակ։ Փորձում են ընդունել մի օրենք, որով կարող են շահագրգռել Սահմանադրական դատարանի դատավորներին՝ իրենց ժամկետից շուտ լքել զբաղեցրած պաշտոնը։ Եթե սա արվեր պրն Քոչարյանի հետ չկապված, եթե սա արվեր ուղղակի ինչ-որ նպատակների համար, դեռ կարելի էր քննարկեր՝ սա լա՞վ մոտեցում է, թե՝ վատ։ Հավանաբար կարող է նորից գայինք նրան, որ սա լավագույն տարբերակը չէ։ Բայց այս դեպքում ամեն ինչից ակնհայտորեն երևում է, որ այդ օրենսդրական նախագիծը ուղղակիորեն նպատակ է հետապնդում պրն Քոչարյանի գործի հետ կապված Սահմանադրական դատարանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ պրն Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանը չիրականացնի արդարադատություն»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։