«Թուրքական պատը» կամ հայկական բազմավեկտորայնության հաղթանակը․ War Gonzo

«Թուրքական պատը» կամ հայկական բազմավեկտորայնության հաղթանակը․ War Gonzo

War Gonzo-ն գրում է․

«Ադրբեջանում եւ Թուրքիայում չեն թաքցնում ուրախությունը կապված Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների հետ։ Երեւանում գործող իշխանական թիմի հետ է, որ Բաքուն եւ Անկարան կապում էր իր ռազմական եւ գեոպոլիտիկ հաջողությունները։ Ռեգիոնում միակ ռուսամետ քաղաքական գծի պահանջարկը, որը ներկայացնում էր Քոչարյանը, ավելի քիչ է, պարզվեց, քան Փաշինյանի բազմավեկտորայնությունը, որը միաժամանակ բարեկամություն է անում եւ Արեւմուտքի հետ ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եւ Ռուսաստանի, հաշվի առնելով ռազմական ներկայությունը, որպես առարկայական հանգամանք։

«Մեծ Թուրանի» համար Երեւանի բազմավեկտորայնությունն իհարկե ձեռնտու է։ Ակնհայտ է, որ Հայաստանի առումով այս շախմատային պարտիան Էրդողանը խաղաց արեւմտյան գործընկերների հետ։ Ռուսաստանը կրկին կամ գերագնահատել է իր ազդեցությունը դաշնակցի ներքաղաքական կյանքում, կամ ոչ այն քաղաքական գործիչների վրա է խաղադրույք կատարել, կամ էլ իրական իրավիճակը կրեմլյան ամենաբարձր աշխատասենյակում ճիշտ չեն ներկայացրել։ Իսկ ինչի է դա բերել։ Կարծում ենք, որ այս արտաքին քաղաքական խաղում Ռուսաստանի դրությունը կարելի է գնահատել «պատային» տերմինով»։ Հրապարակման մեջ նշվում է, որ սա այն դեպքն է, երբ շախմատային տախտակի վրա, քայլ անելու իրավունք ունեցողը չի կարող խաղ անել, քանի որ իր բոլոր ֆիգուրները չեն կարող քայլ անել, իսկ «զինվորներն» էլ հանված են տախտակից։