Կանխվել է թանկարժեք կտավների գողությունը

Կանխվել է թանկարժեք կտավների գողությունը

Անհայտ չարագործերը Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի երկու կտավները Դալիի նկարների ցուցասրահից, սակայն գողությունը կանխվել է։ Այս մասին գրում է Evening Standart-ը։ Գործել է ազդանշանային համակարգը եւ անհապաղ կերպով դեպքի վայր ժամանած իրավապահները եւ կանխել գողությունը։ Ոստիկաններից մեկը հետապնդել է գողերից մեկին, սակայն նա փախուստի պահին ինչ որ անհայտ հեղուկ է լցրել իրավապահի դեմքին ու կարողացել ճողոպրել։ Երկու նկարներն էլ անվնաս վերականգնվել են իրենց տեղերում, սահմանվել է շուրջօրյա հսկողություն։