Ռուսները հիշել են «ժամկետանց» Զելենսկուն և ՄԱԿ-ի ԱԽ նիստ պահանջել

Ռուսները հիշել են «ժամկետանց» Զելենսկուն և ՄԱԿ-ի ԱԽ նիստ պահանջել

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրել՝ Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու հարցով։ 
Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Պոլյանսկին պարզաբանել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումների հարցով կանցկացվի սեպտեմբերի 13-ին:

«Բացի այդ, առջևում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «բարձր շաբաթն» է (սեպտեմբերի 24-27), և դժվար է պատկերացնել, որ ուկրաինացի «ժամկետանց» առաջնորդն իր մասնակցությամբ ինչ-որ միջոցառում չի նախաձեռնի արևմուտքի գործընկերների միջոցով: Դա ևս պահում ենք մեր մտքում, նկատի կունենանք»,- գրել է նա: