Բնապահպանները քննադատել են արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին

Բնապահպանները քննադատել են արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին

Բնապահպան ակտիվիստները քննադատել են արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին այն բանի համար, որ Իբիցա են մեկնել Gulfstream 550 բիզնես-ջեթով։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Բնապահպաններին զայրացրել է այն, որ այդ օդանավը աղտոտում է մթնոլորտը շատ ավելին, քան Airbus A319-ը։ Ակտիվիստները նկատել են, որ արքայազն Հարին նախկինում շատ է ուշադրություն դարձրել բնապահպանական խնդիրներին, սակայն նրա խոսքերն ու գործերը, պարզվում է, որ տարամիտվում են։