Ինչ է կատարվում ամերիկյան ոստիկանությունում․ նախկին քննիչը բացահայտումներ է արել

Ինչ է կատարվում ամերիկյան ոստիկանությունում․ նախկին քննիչը բացահայտումներ է արել

Ամերիկյան օրենսդրությունը կառուցված է այնպես, որ ոստիկանները կարող են իրենց պահել ոնց ուզեն։ Նման միտք է հայտնել ամերիկյան ոստիկանության նախկին քննիչ Մարկ Դուգանը, ով պաշտոնավարել է Ֆլորիդա նահանգում։ Ըստ նախկին ոստիկանի, ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, որը գործում է սկսած 1980-ականների վերջերիս, ոստիկանը կարող է հրազենային կրակ բացել՝ խոցման համար, եթե զգացել է սպառնալիք իր կամ շրջապատի մարդկան համար։

Սա իր հերթին կարող է բարձիթողիության ֆոն ստեղծել։ Ուժի անհամաչափ կիրառումը ոստիկանների կողմից, ըստ Դուգանի, Միացյալ Նահանգներում հաճախ պատահող վիճակ է։ Հաճախ ոստիկանները ձերբակալելիս, կամ բերման ենթարկելիս անում են այն, ինչ ուզում են, նույնիսկ չունենալով վախ, որ կարող է այդ արարքների համար, որոնք հաճախ հատում են օրենքի սահմանները, կանչվեն պատասխանատվության։