Մթերք, որը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Մթերք, որը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Պարզվում է, որ բրոկոլին կարող է դանդաղեցնել մարդու ծերացման պրոցեսը եւ կանխել տարիքային հիվանդությունների առաջացումը։ Chenge-ի հաղորդման համաձայն, բրոկոլին պարունակում է լյուտեին եւ զեակսանտին անտիօքսիդանտները եւ մեծ քանակությամբ սուլֆորաֆոն, որոնք էլ նպաստում են, որպեսզի ծերացման պրոցեսները դանդաղեն։

Բացի այդ, բրոկոլին օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն դիաբետ, քանի որ այն օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, նվազեցնում է վատ խոլեստերինի եւ տրիգլիցեիոդների քանակը։ Այն նաեւ նվազեցնում է ինֆարկտի ռիսկայնությունը եւ նպաստում աղիների բնականոն աշխատանքին։